Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Մթնում է

Մթնում է
24.09.2019 | 00:04
Լույ­սը կա­մաց-կա­մաց նա­հան­ջում է, ու մթու­թյան մեջ ձայ­ներ են հաս­նում ա­կան­ջիս, թե էդ ու՞ր ես գնա­ցել, այ­տա, ետ ա­րի, քո սիր­տը մեզ հետ, քո պատ­կե­րը մեզ հետ, մեր ձայ­նը քո ա­կանջ­նե­րում, դու էդ ու՞ր ես գնա­ցել։
«Հա, գա­լու եմ, գա­լու եմ»,- խա­վա­րի մեջ ա­սում եմ ես ու... Սվա­քարն էր, Լղո­ցի ղաշն էր, թե՞ Ջար­դուտն էր, որ գայ­լը թա­թը եր­դի­կից հա­նեց, իսկ իմ մեծ տատ Աստ­ղի­կը կով կթե­լը թո­ղեց, դույ­լը մի կողմ դրեց, գր­պա­նից դա­նա­կը հա­նեց ու... լու­սա­դե­մին սար­վոր­նե­րը օ­դա­յի կող­քին ան­շունչ ըն­կած գայ­լի տես­քից սար­սա­փում էին, իսկ իմ տատն ար­դեն մո­շու­տում մոշ էր քա­ղում։
Մթ­նում է։ Իմ տե­սած գյու­ղից, իմ տե­սած բա­կից, իմ տե­սած տու­նու­տե­ղից ի՞նչ է մնա­ցել, իմ տե­սած մարդ­կան­ցից ո՞վ է մնա­ցել։
Մտ­նում եմ տուն։ Հա­ցա­տան կող­մը չեմ նա­յում, հե­տո կնա­յեմ, աչ­քի պո­չով, մի հա­յաց­քով կնա­յեմ, թե տա­տիս փա­ռա­վոր փուռն ինչ է դար­ձել, թե տա­տիս փա­ռա­վոր հա­ցա­տունն ինչ է դար­ձել, ու այդ մի հա­յաց­քի հա­մար էլ կափ­սո­սամ, ու այդ մի վայր­կյա­նի հա­մար էլ սիրտս դռ­նե­դուռ կընկ­նի, կա­սի հարևան-բա­րե­կամ­ներ, որ­տե՞ղ եք, ե­կեք այս տան փա­ռա­վոր ան­ցյա­լի մա­սին խո­սենք, այս տան հին տան­տե­րե­րի մա­սին խո­սենք, ե­կեք խո­սենք, որ քա­ղա­քից ե­կած էս տղեր­քը չա­սեն` պար­ծե­նալդ մնաց, պար­ծե­նալդ մնաց... Հա, հաս­տատ Ջար­դուտն էր, Ջար­դուտն իմ պա­պա­կան հան­դա­մասն է։ Վար­դա­վառ էր, ես էլ ե­րե­խա, պա­պիս սար­քած աղ­բյու­րին մի հո­վազ մո­տե­ցավ, ջուր խմեց ու պո­չը քա­րե սե­ղա­նին ու ա­թոռ­նե­րին քսե­լով հե­ռա­ցավ, հա, հա Ջար­դուտն էր, ես էլ ե­րե­խա...
Մթ­նում է։ Այս բակն ա­ռաջ սա­լի­կա­պատ էր, հի­մա խո­տա­ծածկ է։ Այս տան եր­կու կող­քով վար­դեր էին ա­ճում, հի­մա խո­տա­ծածկ է։ Այս բա­կում ա­ռաջ եր­կու ավ­տոտ­նակ կար, ո­րով­հետև հյու­րերն ան­պա­կաս էին, հի­մա ոչ մեկն էլ չկա, հի­մա խո­տա­ծածկ է, այս բա­կը... Ես ե­րե­խա եմ, իմ մեծ տատ Աստ­ղիկն ա­սում է, ա­րի գր­կիս նս­տի, քե մա­տաղ, դու ու­սում­նա­կան կդառ­նաս, մե­րոնք սաղ ու­սում­նա­կան են։ Ու­սում­նա­կան, մտ­քում կրկ­նում ես, որ բա­ռը լավ հի­շեմ, մեծ տա­տի ա­սածն օ­րենք է...
Մթ­նում է։
-Մե­քե­նա­յով գնա՞նք։
Հարց, որ ինձ սպա­նում է։ Մե­քե­նա­յով հար­սա­նիք են գնում, ծնունդ ու կնունք են գնում, մե­քե­նա­յով գե­րեզ­ման­ներ չեն գնում, Էդ­գար ջան։ Գե­րեզ­ման­ներ գնում են լուռ, հան­դարտ, ծա­ղիկ­նե­րի հետ բռի մեջ պա­հած խուն­կով։ Ես մե­նակ կգ­նա­յի, իմ տա­տե­րին ու պա­պե­րին ա­սե­լու շատ բան ու­նեի, բայց քա­ղա­քի տղեր­քը ե­կան ու մեր տա­տի, պա­պի ու թո­ռի զրույ­ցը վե­րա­ծե­ցին բարձ­րա­ձայն ա­ղոթ­քի, բարձ­րա­ձայն հի­շե­ցինք, բարձ­րա­ձայն ա­սե­ցինք, բարձ­րա­ձայն խո­սե­ցինք, խունկ ու մոմ վա­ռե­ցինք, մաք­րե­ցինք։ Հան­գիստ, խա­ղաղ քնած են, մի քա­նի մետր այն կողմ ի­րենց տունն է։ Ցեխ ու քար են տվել, վար­պե­տին օգ­նել, տուն սար­քել, պա­հել պահ­պա­նել, շե­նաց­րել, իսկ հի­մա խո­տա­ծածկ է... Դար­պա­սի կար­մի­րը ժանգն է կե­րել, հյու­րե­րի սե­նյա­կի ան­կո­ղին­նե­րի ծալ­քե­րը՝ ցե­ցը։ Տանն ապ­րող կա, ան­մար­դաբ­նակ չէ, բայց տան ապ­րո­ղի սիր­տը պի­տի ա­մեն դրած քա­րի հա­մար ցա­վի, ա­մեն ջարդ­ված ա­պա­կու հա­մար մրմ­ռա, որ... բակն ու այ­գին միայն խո­տա­ծածկ չլի­նեն։
Մթ­նում է։ Քույրս ա­սում է` հա­յացքդ փո­խիր, այն­քան խեթ ես նա­յում, վա­խե­նում եմ պոռթ­կաս, ա­սում է` ժպ­տա, ժպ­տա, ժպ­տանք, ա­սում է, բայց ինքն էլ չի նա­յում դուրս ու ներ­սին, բա­կին ու հա­ցա­տա­նը, ա­սում է` ժպ­տա... Այս հյու­րա­սե­նյա­կի պա­տե­րին բո­լո­րը գրել էին ի­րենց ա­նուն­նե­րը, բա­ցի ինձ­նից։ Հի­մա այդ տանն ապ­րում են այդ գրող­նե­րը, բա­ցի ինձ­նից։ Բա­ցիր սառ­նա­րա­նը, պա­նիր հա­նիր, դու էլ կա­րող ես բա­ցել, այն­պես չէ, որ չես կա­րող։ Չեմ հաս­կա­նում. ու­զում է ա­սել` դու ինքդ պա­նիր հա­նի՞ր, թե՞ ու­զում է քա­ղա­քա­վա­րի երևալ, թե ու­զում է ա­սել` քո պա­պի տունն է, ա­զատ զգա քեզ։ Կես­բե­րան ժպ­տում եմ... Տասն­հինգ տա­րե­կան եմ, գյու­ղում եմ, կար­միր հա­տակն այն­քան էի լվա­նում, պապս ա­սում էր` ներ­կը ի­ջաց­րիր, այ բա­լա, հե­րիք ա լվա­նաս, հի­մա ներկ չկա, փայ­տի գույն է, ու­զում ես լվա, ու­զում ես անլ­վա թող։
Մթ­նում է։ Քա­ղա­քա­ցի տղերք, խո­րո­վա­ծը շամ­փու­րով եք ու­տում, դուք կե­րեք, մենք գնա­ցինք, մենք այս գյու­ղում պա­պի քույր ու­նենք, մենք գնա­ցինք։ Քույրս ա­սում է.
-Քնա­րիկ հո­քիր, ձեռ­քերդ դիր, նկա­րեմ։
Ա­սում է, լու­սան­կար­չա­կան ա­պա­րա­տը պա­հում դեմ­քին, որ լաց չլի­նի, իսկ ինձ կա­րե­լի է, ես ռու­սաս­տան­նե­րից եմ ե­կել, ինձ կա­րե­լի է, իմ լացն ա­մոթ չէ։
-Տաթևիկ, Տաթևիկ, եր­նեկ էն օ­րը, որ խա­բարն ե­կավ, թե Համ­լե­տին աղ­ջիկ ա ծն­վել, թե ախ­պորդ թոռ ա ծն­վել, մեր տա­նից մինչև հո­րանցս տուն պա­րե­լով գնա­ցի։
Ինքն ա­սում է, ես լաց եմ լի­նում, ինքն իմ լա­ցը չի տես­նում, էլ չի տես­նում... Տաթևի՜կ, Տաթևի՜կ, ե­րեսս ո­տիդ տակն ընկ­նի, Տաթևիկ... Էլ ինչ լաց, լացս կուլ եմ տա­լիս ու փա­թաթ­վում։ Խոս­քեր չու­նեմ, հի­շո­ղու­թյուն­ներս ա­ռանց հեր­թա­փո­խի շար­վում են աչ­քե­րիս առջև, հի­շում ենք, հի­շում ենք, հի­շում ենք... ՈՒ պատ­մում է իմ պա­պի տան փա­ռա­վոր ան­ցյա­լի մա­սին ու պատ­մում է, ու հի­շում է, ու փղ­ձու­կը խեղ­դում է, էլ չի տես­նում, էլ չի գնում, իր տե­սածն ան­ցյալն է։
Մթ­նում է։
-Գնանք,-ա­սում եմ։
-Էլ ինձ չես տես­նի,- ա­սում է։
Նոր ա­մուս­նա­ցած քսան տա­րե­կան թո­ռին ու­զում եմ ա­սել. «Գի­տե՞ս, քո տա­տին դու այս­պես չհի­շես, ին­քը, ին­քը... Բայց խոս­քերս կուլ եմ տա­լիս...
Մթ­նում է...

Տաթև ՄԱ­ՂԱՔ­ՅԱՆ
Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ